Ազգային ժողովում նրա ձայնը զրնգում է ճիշտ այնպես, ինչպես պատերազմի օրերին թնդանոթն էր համազարկ արձակում՝ թշնամուն հասկացնելով, որ մեզ երբեք էլ չի կարողանալու լռեցնել:
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իր խոնարհումը բերելով 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:
Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով: Նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ:
Օդի աղտոտվածության մակարդակը եվրոպական քաղաքներում նվազել է կորոնավիրուսի համավարակի շրջանակներում իշխանությունների սահմանափակող միջոցառումներից հետո՝ հաղորդում է Reuters-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրումից ակնկալում է «իսկական դաշինքի ոգուն համապատասխան» փոխըմբռնելի որոշումներ:
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ապրիլի 7-ին տեղի կունենա տարվա ամենամեծ և պայծառ գերլուսինը, գրում է Daily Mail-ը: Դիտարժան բնական երևույթը տեղի կունենա, երբ լիալուսինը համընկնի Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ:
Այս պահի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 3036 մարդ, կա մոտ 47 600 վարակակիր. զարգացած եվրոպական երկրները տարածման և մահացության թվով անհամեմատ առաջ են անցել Իրանից:
Իսրայելի «Հերցլիա՝ ի պաշտպանություն քաղաքացիների» ոչ առևտրային կազմակերպությունը 100 միլիարդ շեկելի (28 միլիարդ դոլար) հայց է ներկայացրել Թել Ավիվի շրջանային դատարան ընդդեմ Չինաստանի` կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների պատճառով:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...