-
01.04.2020|
15:08
Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու նպատակով պատրաստվում է հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով ապահովել, գրում է Daily Mail պարբերականը։
-
01.04.2020|
15:07
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
-
01.04.2020|
15:05
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մինչև ապրիլի 12-ը երկարաձգված տեղաշարժի սահմանափակումները. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
-
01.04.2020|
15:04
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդների հաստատված պաշտոնական թիվն անցավ 500-ը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5000-րդը հիվանդ է։
-
01.04.2020|
15:03
Կորոնավիրուսի համավարակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վատագույն գլոբալ ճգնաժամն է, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ մտահոգություն հայտնելով, որ կարող է հակամարտություններ հրահրվել ամբողջ աշխարհում, գրում է BBC-ն։
-
01.04.2020|
15:01
Մեր դիտորդներն աշխատել են Արցախի Հանրապետության բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում, հետևել են բոլոր տեղամասերից պարկերի ստացանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ բացի Մարտակերտից, մնացած ընտրատարածքների աղյուսակավորումները հրապարակված են:
-
01.04.2020|
15:00
«Հրապարակը» գրում է. «Երեկ Արցախը նախագահ և խորհրդարան էր ընտրում։ Չնայած օրվա ընթացքում Եվրամիությունը հայտարարություն արեց, որ ընտրություններն իրավաչափ չի համարում, սակայն նման հայտարարություններ, որպես կանոն, հնչեցվել են Արցախի բոլոր ընտրությունների ժամանակ։
-
01.04.2020|
15:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ.
-
01.04.2020|
14:58
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
-
01.04.2020|
14:57
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115-ի, հայտնում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքը: «Վարակի 115 հաստատված դեպք կա, որոնցից 22-ն ապաքինվել է, 5106-ը` կարանտինային ռեժիմում է, իսկ 294-ը` հսկողության տակ», - ասվում է կայքում: