-
31.03.2020|
22:55
Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
-
31.03.2020|
22:54
Ահաբեկիչները պայթեցրել են Թուրքիա իրանական գազ մատակարարող գազատարը՝ հայտնում է «Al Arabiya»-ն՝ հղում անելով իրանական գազի ազգային ընկերության ներկայացուցչին: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում՝ Բազերղան սահմանային անցակետի հարևանությամբ: Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան:
-
31.03.2020|
22:54
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
-
31.03.2020|
22:53
Ժամը 17:00-ի արտահերթ նիստի մասին ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին տեղեկացրել են 17:05-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
31.03.2020|
22:52
Իտալիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը, հանրապետության դրոշներն իջեցվել են ամբողջ երկրում:
-
31.03.2020|
22:51
ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է:
-
31.03.2020|
22:51
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ արեց ուշ երեկոյան՝ ենթադրաբար ժամը 21:30-ից, լինել խորհրդարանում՝ մասնակցելու հաջորդ նիստին, որի ընթացքում քննարկվելու է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցումը:
-
31.03.2020|
22:50
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
-
31.03.2020|
22:49
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը, հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
-
31.03.2020|
22:48
Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Մոսկվայի արվարձաններից մեկի` Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժշկի` Դենիս Պրոցենկոյի մոտ, որ մի քանի օր առաջ շփվել էր նախագահ Պուտինի հետ: