-
31.03.2020|
00:09
Վերջապես վերջացավ մարտը՝ ամենաերկար ամիսը օրացույցում, երբ հարկադրված ես կամ նստել տանը, կամ աշխատավայրում, ու փողոցը դառնում է… երազանք: Ով ինչպես անվանի ու ինչ վիճակագրության ապավինի՝ փաստացի մարդկությունը հիբրիդային պատերազմի մեջ է անտեսանելիի դեմ:
-
31.03.2020|
00:09
Ընդհանրապես աղանդը հոգևոր հյուծախտ է և աղվեսադրոշմ այն ընդունողի ճակատին, լինի դա անհատ քաղաքացի, թե հոգևորական, ազգ, թե Եկեղեցի:
-
31.03.2020|
00:05
Երեկ արտահերթ նիստ էր ԱԺ-ում և կառավարությունում: Հակասական զգացումներ են առաջանում այդ արտահերթներից: Կառավարությունը մի ձեռքով ընդունում է հասարակության խոցելի խմբերի նվազագույն կենսապահովման որոշումներ, որոնց արդյունավետության մասին հնարավոր է դատել միայն կենսագործումից հետո:
-
31.03.2020|
00:05
Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։ Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։
-
31.03.2020|
00:02
Մեր աչքերը սովորում են խավարում
Քեզ որոնել ու գտնել,
Որովհետեւ այնպե՜ս ունենք Քո կարիքը,
ՈՒ այնպե՜ս ենք Քեզ սիրում:
-
31.03.2020|
00:01
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում Ես կուղարկեմ, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ընդունում է Նրան, ով Ինձ ուղարկեց» (Հովհ.13;20)։
-
30.03.2020|
22:48
Մարտի 30-ին, ժամը 16:09-ին հյուսիսային լայնության 40․160 և արևելյան երկայնության 46․420 աշխարհագրական կոորդինատներով՝ Քարվաճառից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ուժգնությունը՝ 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
-
30.03.2020|
22:47
Վերջին օրերին, կապված ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:
-
30.03.2020|
22:45
Գելլափ միջազգային ասոցիացիան արտահերթ հարցում է անցկացրել աշխարհի 26 երկրում՝ կորոնավիրուսի վերաբերյալ: Հայաստանում հարցվածների 61 տոկոսի ակնկալիքները հաջորդ ամսվա համար լավատեսական են եղել: COVID – 19-իվ վերաբերյալ հարցումն անցակցվել է «GALLUP International Association»-ի կողմից աշխարհի 26 երկրում՝ ավելի քան 24 հազար մարդու շրջանում:
-
30.03.2020|
22:44
ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում և աջակցություն կտրամադրի ՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար: Եվրոպական միությունը 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով: