-
30.03.2020|
14:22
Աժ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության ժամանակ համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու հարցը։
-
30.03.2020|
14:21
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու՝ գործադիրի ներկայացրած նախագիծը, ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
-
30.03.2020|
14:20
Պանդեմիայի տարածման և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
-
30.03.2020|
14:18
Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել։
-
30.03.2020|
14:18
Մարտի 30-ին ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
-
30.03.2020|
14:16
Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար ամերիկյան օգնությունը, որ ցուցաբերվելու է միջազգային կազմակերպությունների միջոցով, արդեն փոխանցվել է՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
-
30.03.2020|
14:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության նոր միջոցառումների մասին:
-
30.03.2020|
14:14
Կորոնավիրուսի համաճարակի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 34 000-ին: Մահացածների ամենամեծ թիվը Իտալիայում է՝ 11 000 մարդ, և Իսպանիայում՝ 7 000, վարակի հայտնաբերված դեպքերի քանակով առաջին տեղում է ԱՄՆ-ը:
-
30.03.2020|
14:10
Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, հայտնում են կառավարությունից:
-
30.03.2020|
13:27
Խորը ցավ ապրեցի, երբ ստացա մեր դարաշրջանի հանճարեղ կոմպոզիտորի և իմ սիրելի ընկերոջ` Քշիշտոֆ Պենդերեցկու կորստի վշտալի լուրը: 2008-ից Հայաստանի մշակութային կյանքը կարծես բաժանվեց երկու շրջանի. մինչև Պենդերեցկի և նրանից հետո: