-
29.03.2020|
22:57
Նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ի կանխարգելման բուժման համար իրենց ջանքերն ու միջոցներն են մեկտեղել նաև Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը: Այս մասին գրում է Business Insider-ը։
-
29.03.2020|
22:55
Ամերիկացի աշխարհահռչակ երաժիշտ, Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը ութ տարվա լռությունից հետո նոր երգ է թողարկել: Այս մասին գրում է Korrespondet.net կայքը:
17 րոպեանոց երաժշտական կոմպոզիցիան ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին է: Երգը կոչվում է «Murder Most Foul», որ թարգմանաբար նշանակում է ամենակեղտոտ սպանություն:
-
29.03.2020|
22:55
Սինգապուրի գիտության, տեխնոլոգիայի և հետազոտությունների գործակալության աշխատակիցներն այնպիսի թեստ են մշակել, որ հնարավորություն է տալիս 5-10 րոպեի ընթացքում որոշել՝ մարդ վարակվա՞ծ է կորոնավիրուսով, թե՞ ոչ:
-
29.03.2020|
22:53
Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ Ռուսաստանի իշխանությունները կտրուկ քայլերի են անցել: ՌԴ պաշտպանության նախարարությունը ստանձնել է արագացված ռեժիմով 16 նոր հիվանդանոց կառուցել: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
-
29.03.2020|
22:51
Այսօր 86 տարեկան հասակում մահացել է մեր օրերի մեծագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ցավակցական գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
-
29.03.2020|
13:54
«Երկարատև ու լուրջ հիվանդության հետևանքով մահացել է լեհ մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, որը համաշխարհային հեղինակություն էր դասական երաժշտության ասպարեզում», – հայտնել է Լեհաստանի մշակույթի նապարարությունը:
-
29.03.2020|
13:53
Թուրքիայում բժիշկները հաստատել են մեկ օրում կորոնավիրուսով վարակի 1704 դեպք՝ տեղեկացրել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան:
Վարակվածների թիվը հասել է 7402-ի, մահացել է 108 մարդ:
-
29.03.2020|
13:52
Աշխարհի հարյուրավոր թանգարաններ միմյանց ծաղկեփնջեր են ուղարկում, որ «ծանր ժամանակներում» բարձրացնեն տրամադրությունը: Կարանտինի ժամանակ թանգարանները չեն աշխատում, սակայն, ինչպես նախկինում, նրանք օգտագործում են ցանկացած հնարավորություն իրենց հավաքածուներից լայն հասարակությանը ցուցադրելու արվեստի ինչ-որ ստեղծագործություն:
-
29.03.2020|
13:51
Իսպանիան հայտարարել է կարանտինի խստացման մասին. այն ընկերությունների աշխատակիցները, որ զբաղված չեն կենսական անհրաժեշտության ոլորտներում, պետք է երկու շաբաթ մնան տանը և չգնան աշխատանքի:
-
29.03.2020|
13:51
Կորոնավիրուսի հետևանքով կարանտինի մեջ գտնվող մարդկանց բացակայության պայմաններում Պերուի մայրաքաղաք Լիմայի ափ են վերադառնում բազմաթիվ թռչուններ ու ծովային կենդանիներ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը: