-
28.03.2020|
15:21
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, հայ պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ։
-
28.03.2020|
15:20
Բելգիան երկարաձգել է համընդհանուր մեկուսացման ռեժիմը երկու շաբաթով՝ մինչև ապրիլի 19-ը՝ ասել է վարչապետ Սոֆի Վիլմեսը։ Ռեժիմն արգելում է բելգիացիներին տնից դուրս գալ առանց անհրաժեշտության։
-
28.03.2020|
15:19
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
-
28.03.2020|
15:18
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 100 000-ին, գրում է Ջոն Հոփքինսի համալսարանը՝ կորոնավիրուսով վարակվել է 97 000 մարդ, մահացել է՝ 1475-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս ցուցանիշները բացատրել է թեստավորման լավ համակարգով։
-
28.03.2020|
15:16
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան դիմել է ժողովրդին՝՝ կոչ անելով ճիշտ գնահատել COVID-19-ի վտանգը, «քանի դեռ ուշ չէ»։ Նա նշել է, որ Իտալիան և աշխարհը «պատմության տխուր էջն են ապրում», իսկ մարդիկ «շատ թանկ են վճարում»։
-
28.03.2020|
15:15
Ներկա պահին անհնար է կանխատեսել, թե որքան կտևի COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակը, հայտարարել է առողջապահության ոլորտում ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Մայքլ Ռայանը։
-
28.03.2020|
15:14
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում Հայաստանին 1.1 մլն դոլար հատկացնելու որոշմանը։
-
28.03.2020|
15:13
Հյուսիսային Մակեդոնիան դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը: Այս երկրի դրոշը մարտի 30-ին կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոմ:
-
28.03.2020|
15:13
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է 500 ահազանգ, որոնցից 286-ը պայմանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով՝ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:
-
28.03.2020|
15:11
1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք. 2) «Սաս Գրուպ» ՍՊԸ՝ ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք․ 3) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Մուրացան 113/4։