-
27.03.2020|
15:45
Հարգելի քաղաքացիներ:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
-
27.03.2020|
15:43
«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է ձայնագրել երկրպագուների համար՝ նշելով, թե ինչպես է անցկացնում ժամանակը՝ մնալով տանը:
-
27.03.2020|
15:43
ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցեց Չինաստանին՝ 81,943 վարակված: Մահացել է 1177 մարդ: Միայն մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 13,732 վարակման դեպք: Չինաստանում վարակվածների թիվը հասնում է 81,285-ի, համաճարակը նահանջ է ապրում: Մեկ օրում գրանցվել է վարակման 67 դեպք: Ընդհանուր առմամբ՝ մահացել է 3287 մարդ:
-
27.03.2020|
15:42
Կորոնավիրուսի կանխարգելման համար իշխանության քայլերն առնվազն ուշացած են եղել, իսկ ուշացման պատճառով ցանկալի արդյունքներ չեն լինում՝ «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
-
27.03.2020|
15:41
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում համերաշխություն չդրսևորելու դեպքում, կորոնավիրուսի համավարակը կարող է խարխլել Միության հիմնասյուները, որոնցից է ոչ սահմանային գոտին՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ 26 պետությունների ղեկավարների հետ տեսահանդիպման ժամանակ:
-
27.03.2020|
15:40
Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 838 ֆիզիկական անձանց և 3 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
27.03.2020|
15:36
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է ԱԱԾ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:
-
27.03.2020|
15:35
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսով պայմանավորված զոհերի թիվը գերազանցել է 21 000-ը, արձանագրվել է վարակի հաստատված 465 915 դեպք:
-
27.03.2020|
15:34
ԵՄ-ն մոբիլիզացրել է 140 միլիոն եվրո 17 նախագծերի համար, որոնք կապված են կորոնավիրուսով վարակի դեմ պայքարի COVID-19- ի հետ, ներառյալ պատվաստանյութի մշակումը, ասվում է ԵՄ առաջնորդների Եվրախորհրդի հայտարարության մեջ, որը հինգշաբթի ընդունվել է տեսահամաժողովի ժամանակ:
-
27.03.2020|
15:33
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 196-ով, ախտորոշումների ընդհանուր թիվը հասել է 1036-ի, հայտնում է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխող օպերատիվ շտաբը:
blank" class="zoomgraphics">.