-
25.03.2020|
22:06
Բոլորս էլ գիտենք, որ կորոնավիրուսը Հայաստանում չի եղել, եկել է դրսից, պետք էր այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ՝ԲՀԿ հատուկ նիստում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
-
25.03.2020|
22:04
Ուկրաինայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մինչև ապրիլի 24-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը նախատեսվում է «Քաղաքացիական պաշտպանության միասնական համակարգի մասին» օրենքով:
-
25.03.2020|
22:01
Այս պահի դրությամբ ունենք բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ և Լարսում, և Բագրատաշենում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
-
25.03.2020|
22:00
Վաղը կառավարությունում ծավալուն փաթեթ կընդունվի գյուղատնտեսության վերաբերյալ, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասնեց՝ ճգնաժամի հետևանքով աշխարհում պարենը դառնալու է ամենապահանջված ապրանքներից մեկը։
-
25.03.2020|
22:00
Պացիենտների թվի աճին զուգընթաց մոտեցումները փոխվում են, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հիվանդնոցներում կա՞ն համապատասխան քանակի մահճակալներ և թթվածնային սարքեր՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու համար։
-
25.03.2020|
21:59
Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
-
25.03.2020|
21:58
Արտակարգ դրության ընթացքում մատակարար ընկերությունները չեն կարող դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը՝ վճարման պարտավորության չկատարման դեպքում, հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
-
25.03.2020|
21:57
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:
-
25.03.2020|
21:56
2013-ից Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա հայտարարել է որոշման մասին խորհրդարանի նիստի բացման ժամանակ և բացատրել իր անհամաձայնությունն Իսրայելի Գերագույն դատարանի վճռի հետ: Դատարանը վճռել էր, որ Էդելշտեյնի՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ խորհրդարանը փակելու կարգադրությունը հակաօրինական է:
-
25.03.2020|
21:55
Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի կորոնավիրուսի պատճառով պատգամավորներին արձակուրդ ուղարկելու հարցը, կառավարությունը կշարունակի աշխատել՝ անցկացնելով վիդեո-հանդիպումներ: