-
25.03.2020|
21:55
Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի կորոնավիրուսի պատճառով պատգամավորներին արձակուրդ ուղարկելու հարցը, կառավարությունը կշարունակի աշխատել՝ անցկացնելով վիդեո-հանդիպումներ:
-
25.03.2020|
21:55
Կորոնավիրուսից բուժվել է ևս երկու քաղաքացի, առողջացածների թիվը դարձավ՝ 18՝ հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
25.03.2020|
21:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժողովրդին ուղղված տեսաուղերձով հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն հետաձգվում է: Որևէ նոր ժամկետ նա չի նշել:
-
25.03.2020|
21:53
Նոր «Մարշալի պլան» են բնութագրում օրենսդիրները Սպիտակ տան հետ պայմանավորվածությունները, որոնք թույլ կտան առաջիկա ամիսներին երկու տրիլիոն դոլար ծախսել` ամերիկյան տնտեսության վրա կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Սենատորները և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչները հակաճգնաժամային փաթեթի շուրջ փոխադարձ համաձայնության եկան քննարկումներից հետո, որոնք ավարտվեցին, երբ Վաշինգտոնում արդեն գիշերվա ժամը երկուսն էր:
-
25.03.2020|
20:47
Արցախի պաշտպանության նախարարությունն անհիմն և իրականության հետ աղերս չունեցող է համարում քաղաքացիների շրջանում շրջանառվող լուրերն առ այն, որ իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով զինծառայողների վարակման դեպքեր, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
-
25.03.2020|
20:46
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանի սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։
-
25.03.2020|
20:43
Ապրիլի 29-ին Երկիր մոլորակի հետ բավական մոտ հեռավորության վրա կգտնվի 1998 OR2 երկնաքարը:
-
25.03.2020|
20:42
«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի գլխավոր դերակատար, բոլորի կողմից սիրված դերասանուհի Բարբարա Բրիլսկան օնկոլոգիական հիվանդություն ունի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
-
25.03.2020|
18:32
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։
-
25.03.2020|
17:41
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: