-
23.03.2020|
22:34
Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան նախազգուշացրել է, որ ողջ աշխարհի համար երկար ժամանակ պետք կլինի կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար:
-
23.03.2020|
22:33
Աշխարհում հայտնել են գործարար ակտիվության նվազման ֆոնին տնտեսության աճի դանդաղման հետևանքով սկսվող նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով հարցված տնտեսագետներին։
-
23.03.2020|
22:32
Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի և ավարտվել 2020-ին:
-
23.03.2020|
22:31
Մարտի 21-ի ժամը 18:00-ին լրացել է 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցող հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների) ինքնաբացարկի դիմում ԱՀ ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել:
-
23.03.2020|
22:26
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։ Նա 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝ ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։
-
23.03.2020|
22:22
Իսպանիայի Առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը հայտարարել է.«Տվյալներ կան, որոնք մեզ դուր չեն գալիս: Օրինակ այն, որ 3910 բուժաշխատող է վարակվել»:
-
23.03.2020|
22:22
Իտալիայի տնտեսական կորուստները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում արտադրության դադարների հետևանքով, կարող են կազմել 100 միլիարդ եվրո ամեն ամսվա համար, հայտնել է իտալական արդյունաբերության (Confindustria) գլխավոր կոնֆեդերացիայի նախագահ Վինչենցո Բոչչան:
-
23.03.2020|
22:21
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնամեկուսացման հնարավորությունը՝ կապված Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրության հետ, ըստ որի՝ 65 տարեկանից բարձր մարդիկ պետք է տանը մնան՝ կորովավիրուսային վարակի տարածման պատճառով:
-
23.03.2020|
22:20
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին: Նրանք անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։
-
23.03.2020|
22:19
«Թուրքիան այլևս ի վիճակի չէ փախստականների նոր խմբեր ընդունել` լինի Սիրիայից, թե որևէ այլ երկրից», - Financial Times-ում այսօր գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «ԵՄ անգործությունը` բիծ մարդկության խղճի վրա» վերնագրված հոդվածում նա պնդում է, որ վերջին տարիներին Թուրքիան 40 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար: