-
23.03.2020|
22:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը ազգային գվարդիա է ուղարկում երեք նահանգներ, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակից ՝ Կալիֆորնիա, Նյու Յորք և Վաշինգտոն:
-
23.03.2020|
22:17
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համոզմամբ, կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին պետք է վճարի ոչ թե գործատուն, այլ պետությունը՝ պետությունն է արտակարգ իրավիճակ հայտարարել, հետևաբար պետությունն էլ պարտավոր է վճարել:
-
23.03.2020|
22:15
«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
-
23.03.2020|
22:13
Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։
-
23.03.2020|
18:28
Խորհրդարանը երեկ՝ մարտի 23-ին, միաձայն՝ 117 կողմ ձայնով, ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում քաղաքացիների նկատմամբ իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը:
-
23.03.2020|
17:21
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը, որտեղ արդեն իսկ կարելի է դիտել 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:
-
23.03.2020|
13:57
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը:
-
23.03.2020|
13:56
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 պրիմ 3 հոդվածի 8-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Լրատվական գործունեություն իրականացնողների կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման ու տարածման կանոնները խախտելը»:
-
23.03.2020|
13:55
Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ ու ձեռնապահներ չկան:
-
23.03.2020|
13:54
Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքական ուղարկել Տոկիո` Օլիմպիական խաղերին: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: