-
22.03.2020|
21:58
Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա՝ հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Այն պետք է կայանար Լոզանում մայիսի 8-24-ին, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե կանցկացվի աշխարհի առաջնությունն այս տարի, թե ոչ:
-
22.03.2020|
21:54
Լոնդոնի «Արսենալ»-ը որոշել է, թե որքան գումար է պահանջելու Մխիթարյանի տրանսֆերի համար՝ գրում է Сorriere dello sport-ը։ Ըստ պարբերականի, ամռանը «Արսենալ»-ը կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը 25 միլիոն եվրոյով:
-
22.03.2020|
21:53
Խորվաթիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մայրաքաղաք Զագրեբում ավերածություններ կան: Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը: 5.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Զագրեբից 7 կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումներն սկսվել են տեղի ժամանակով առավոտյան 6:23:
-
22.03.2020|
21:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև վերջ անտեսում էր ԱՄՆ հետախուզության՝ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման չափի և ինտենսիվության վերաբերյալ զգուշացումները, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին:
-
22.03.2020|
21:52
Կորոնավիրուսային վարակի ծանր ընթացք կարող է լինել ոչ միայն տարեց մարդկանց, այլև երիտասարդների մոտ՝ հայտարարել է Լոմբարդիայի իտալական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անտոնիո Պեսենտին՝ գրում է Sky News-ը:
-
22.03.2020|
21:51
Կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված հավատացյալների մեղքերը ներվելու են՝ հայտնում է France 24-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
-
22.03.2020|
21:50
Մի շարք ազգային օլիմպիական կոմիտեներ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին` Տոկիոյի խաղերը հետաձգելու խնդրանքով: Նախ՝ Նորվեգիայի կոմիտեն` ընդգծելով կորոնավիրուսի պանդեմիայի փաստը, ապա հրապարակվեց Բրազիլիայի ԱՕԿ-ի նամակը, որում ևս խաղերը հետաձգելու խնդրանք կար:
-
22.03.2020|
21:49
Երրորդ տարին անընդմեջ Ֆինլանդիան ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Նման եզրահանգման է եկել ՄԱԿ-ը՝ ամենամյա «Երջանկության միջազգային օրվան» ընդառաջ, որը նշվում է մարտի 20-ին, ուսումնասիրություն կատարելուց հետո:
-
22.03.2020|
21:47
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ վարքագիծն Իրանի ժողովրդի նկատմամբ հանցագործություն է մարդկության դեմ:Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ վարքագիծն Իրանի ժողովրդի նկատմամբ հանցագործություն է մարդկության դեմ:
-
22.03.2020|
21:46
Չինական ընկերությունները երկրի ողջ տարածքում 89 տոկոսով վերսկսել են հիմնական ենթակառուցվածքների շինարարությունը՝ հայտարարել է Չինաստանի զարգացումների և բարեփոխումների հարցով պետական հանձնաժողովի ներդրումների վարչության ղեկավարը՝ նշելով, որ դրությունը տարբեր նահանգներում տարբեր է: