-
20.03.2020|
13:23
ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» սկսել է փորձարկել CoViD-19 նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը ամենասեղմ ժամկետներում ստեղծել է պատվաստանյութի նախատիպեր, որոնք հիմնված են 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա:
-
20.03.2020|
13:21
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:
-
20.03.2020|
13:20
Որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունները, այնքան կրքերը թեժանում են: Այս օրերին անգամ այնտեղ ցույցեր են տեղի ունենում, և ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկել, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել:
-
20.03.2020|
13:19
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը:
-
20.03.2020|
13:19
Մարտի 20-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով փակվում է խանութների մեծ մասը։ Բացառություն է արվում միայն սննդամթերք վաճառող խանութների, դեղատների, փոստատների, բենզինի լցակայանների և բանկերի բաժանմունքների համար։
-
20.03.2020|
13:18
Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը վարակվել է կորոնավիրուսով՝ հայտնել է իշխանի մամլո խոսնակը: «Նորին գերազանցության վիճակը միանգամայն բարվոք է», - հայտարարել է նա: Covid-19 հիվանդության ստուգումն անցկացվել է այս շաբաթասկզբին:
-
20.03.2020|
13:16
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մարտի 19-ի երեկոյան հասել է 3405-ի, միայն մեկ օրում մահացել է 427 մարդ։ Իտալիայում արդեն ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում, որ համարվում է նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը։ Չինաստանում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 3245 մարդ։
-
20.03.2020|
13:15
Պարետի որոշմամբ՝ ղեկավարվելով մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18- րդ կետերով, ժամանակավորապես սահմանափակվում է հավելվածով սահմանված որոշ ատադրատեսակների արտահանումը Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ:
-
20.03.2020|
13:14
Ադրբեջանի ընդդիմադիրները հակադարձել են նախագահ Իլահմ Ալիևին, որ ասել էր, թե ընդդիմությունը փորձում է օգտագործել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը երկիրն ապակայունացնելու համար, և նրանց որակել «հինգերորդ շարասյան դավաճաններ»:
-
20.03.2020|
13:13
Եվրոպական երկրները քննարկում են կարանտինի երկարաձգումը` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Իտալիայում կարանտին էր հայտարարված մինչև մարտի 25-ը, իշխանությունները որոշեցին երկարաձգել: