-
18.03.2020|
14:49
Մեկ շաբաթում Իտալիայում կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կենդանինիների վրա։
-
18.03.2020|
14:48
Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է, հայտնել է The Art Newspaper-ը:
-
18.03.2020|
14:47
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ անցկացրել է անդրանիկ նիստը: Քննարկվել է արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:
-
18.03.2020|
14:46
«Հրապարակը» գրում է. «Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք և չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։
-
18.03.2020|
14:45
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան 3-4% անկում են գրանցել․ առևտրային տվյալները վկայում են, որ 2016-ի հունվարի 20-ից հետո առաջին անգամ Brent-ի արժեքը մեկ բարելի դիմաց 29 դոլարից էլ ցածր է իջել։
-
18.03.2020|
14:44
ԱՄՆ պետդեպարտամենտը «Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային միության անկախ պետությունների ուսումնասիրման» ծրագրի շրջանակում ծրագրում է 2 միլոն դոլար հատկացնել ոչ կառավարական կազմակերպություններին
դրամաշնորհներ տրամադրելու համար:
-
18.03.2020|
14:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների համառուսական քվեարկությունն ապրիլի 22-ին անցկացնելու մասին: Նա հայտարարել է, որ հրամանագիրը չի սահմանափակվում տվյալ ամսաթվով, այնպես որ քվեարկությունը հնարավոր կլինի հետաձգել, եթե իրավիճակը պահանջի:
-
18.03.2020|
14:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 17-ին կարողացել է ապահովել բավարար քանակությամբ պատվիրակների աջակցությունը` նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից որպես միասնական թեկնածու առաջադրվելու համար
-
18.03.2020|
14:42
Բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով ուսուցում են իրականացնում: Սա նշանակում է, որ բուհերի մասով մենք խնդիրներ չենք ունենալու, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
-
18.03.2020|
14:41
Թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ, և աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: