-
17.03.2020|
22:36
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 դեպք՝ հասնելով 78-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
17.03.2020|
22:35
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ պարետատան առաջին նիստում
Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:
-
17.03.2020|
22:34
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի լայն աշխարհագրական տարածումը՝ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից:
-
17.03.2020|
22:32
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք, ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է՝ հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
17.03.2020|
22:31
ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
17.03.2020|
18:25
Ինչու՞ է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արագ աճում, մինչդեռ մեր հարևան պետություններում վարակակիրների թիվն ավելի փոքր է։ Այս առումով Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ Հայաստանի իշխանությունը չի ցանկանում վարակվածների թիվը թաքցնել ու անգամ նոր հայտնաբերված դեպքերը դետալացված ներկայացնում է հանրությանը։
-
17.03.2020|
17:24
Ահազանգ ենք ստացել, որ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում իրենց բնականոն աշխատանքն են շարունակում 2600 աշխատողներ:
-
17.03.2020|
16:19
Կորոնավիրուսի կանխարգելման և Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունը դադարեցնում է իր կանոնավոր չվերթները Երևանից Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ մինչև ապրիլի 19-ը։
-
17.03.2020|
16:18
ՌԴ Սահմանադրական դատարանը շտապ կարգով քննարկում է Սահմանադրության փոփոխությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է ՍԴ-ին արտահայտվել մասնավորապես գործող նախագահի լիազորությունների ժամկետի զրոյացման վերաբերյալ՝ գրում է Независимая газета-ն:
-
17.03.2020|
16:08
Այն իրավիճակում, երբ ընկերությունը ցանկանա վճարել աշխատավարձերը, բայց չունենա միջոցներ, Կառավարությունը կմտածի աջակցման մեթոդներ՝ արտակարգ դրություն սահմանելու հարցով ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ աշխատողների շահերի պաշտպանությանը վերաբերող հարցին: