-
13.03.2020|
13:14
«Հրապարակը» գրում է. «Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին: Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։
-
13.03.2020|
13:13
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 1645-ի, մահացել է 41 մարդ՝ մարտի 12-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալները: Կորոնավիրուսով 1459 վարակված կա, 39 մահացած: Կորոնավիրուս է հայտնաբերվել 70 հայրենադարձված ամերիկացիների եւ 47 նահանգների ու Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի 1575 բնակիչների մոտ:
-
13.03.2020|
13:12
Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է BBC-ն: Հետաձգվել է Անգլիայի առաջնության Արսենալ-Բրայթոն խաղը, որը պետք է կայանար մարտի 14-ին: Արսենալի ամբողջ կազմը պետք է ինքնամեկուսանա:
-
13.03.2020|
13:12
«Ժողովուրդը» գրում է․ «Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը:
-
13.03.2020|
13:11
Բելգիան մինչև ապրիլի 3-ը համազգային կարանտին է սահմանել, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն և առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում՝ հայտարարել է վարչապետ Սոֆի Վիլմեսն՝ ամփոփելով ազգային Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի արդյունքները:
-
13.03.2020|
13:10
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում Աշտարակում արված լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Հայաստանում, անկախ վիրուս կա, թե ոչ, գարնանային մեծ մաքրություն անելու ժամանակն է»:
-
13.03.2020|
13:04
ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Dow Jones ցուցիչը նվազել է գրեթե 10%-ով:
Financial Times-ի տվյալներով՝ մարտի 12-ի երեկոյի դրությամբ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում:
-
13.03.2020|
13:03
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկել է արտասահմանյան այցերը, տեղեկացնում է Hurriyet-ը:
-
13.03.2020|
13:02
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 17-ին և ոչ թե դեկտեմբերին, ինչպես որ հաղորդվում էր նախքան այս, գրում է South China Morning Post պարբերականը:
-
13.03.2020|
13:02
Ռուս և թուրք զինվորականներն Անկարայում մարտի 13-ին կշարունակեն քննարկել սիրիական Իդլիբի հարցը՝ հայտնել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը: