-
12.03.2020|
22:28
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով։
-
12.03.2020|
22:27
ՀՀ կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել կամ ընդդիմություն բուծել՝ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Արենիում բնակչության հետ հանդիպմանը:
-
12.03.2020|
22:26
Սաուդյան Արաբիան պատրաստ Է եռակի ավելացնել նավթի մատակարարումը եվրոպական երկրներին՝ բարելի դիմաց 25 դոլար գնով՝ մարտի 12-ին հայտնել Է Bloomberg-ը:
-
12.03.2020|
22:25
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել բոլոր 4 մասնաճյուղերում դադարեցնել դասընթացները մինչև ապրիլի 12-ը:
-
12.03.2020|
22:24
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈւԵՖԱ-ի գործընկերների հետ:
-
12.03.2020|
22:24
Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի աշխատանքին: Ցանկը գլխավորել է սխտորը, որ համարվում է բնական հակամանրէային, հակավիրուսային և հակասնկային միջոց:
-
12.03.2020|
22:23
Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2078-ի: Մարտի 11-ին Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը հիվանդացության վիճակագրություն է վարում երկրում, հայտնել էր 1567 վարակվածի մասին, մահացել է 3 մարդ:
-
12.03.2020|
22:22
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնևում: Աշխատանքը կասեցվում է մարտի 13-ից:
-
12.03.2020|
22:21
2024-ին Ռուսաստանում ծրագրված նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի մասնակցությունը կախված կլինի մի քանի գործոնից: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գործոնների մեջ նշել է համաշխարհային տնտեսության իրավիճակը, կորոնավիրուսի հետևանքներն ու տարածաշրջանային հակամարտությունները:
-
12.03.2020|
22:21
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամ, որոնք ներկայացված են 23 նահանգից, նամակով դիմել են օտարերկրյա հատկացումների հարցերով հանձնաժողովի նախագահին՝ հայտարարելով Արցախին և Հայաստանին օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին: