-
12.03.2020|
14:43
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը չեղարկել է այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում սահմանադրական հանրաքվեի նախատեսված իր քարոզարշավը:
-
12.03.2020|
14:41
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է արվում երկրի պետական կառուցվածքին և վերջին խորհրդարանական ընտրություններին:
-
12.03.2020|
14:41
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել՝ Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
-
12.03.2020|
14:40
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է. «Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղեկցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:
-
12.03.2020|
14:39
ԱՄՆ-ն մարտի 13-ից 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը ԱՄՆ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան՝ ասել է նախագահ Դոնալդ Թարմփը՝ քաղաքացիներին ուղղված խոսքում: Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց ԱՄՆ-ին: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կկազմեն 200 միլիարդ դոլար:
-
12.03.2020|
14:38
Կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակիչն օրեր առաջ մասնակցել է նշանադրության, նշանադրությանը մասնակցած անձանց մեկուսացնում են՝ ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Մարիամ Պողոսյանը:
-
12.03.2020|
14:37
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակների հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1.3 հազարը՝ հաստատվել է 1311 դեպք, 38 մարդ մահացել է: Մեկ օր առաջ հաստատված դեպքերի թիվը 1000 էր:
-
12.03.2020|
14:36
Պուտինի և Էրդողանի մոսկովյան հանդիպումից առաջ Թուրքիան օրակարգ մտցրեց Արցախի հարցը։
-
12.03.2020|
14:35
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 124 118-ի՝ վկայում են South China Morning Post-ի տվյալները: Մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվը՝ 4622 մարդ (օրական 338 մարդ): Իսկ նոր գրանցված դեպքերի թիվն աճել է 4986-ով:
-
12.03.2020|
14:35
Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանի առևտրաժամանցային կենտրոններում փակվել են կինոթատրոնները, հինգշաբթի հայտնել է փոխվարչապետ Էրալի Տուգանժանովը: