-
03.03.2020|
00:20
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, գրանցվել է մահվան 66 դեպք՝ տվյալները մարտի 2-ին հրապարակել է Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:
-
03.03.2020|
00:18
«Հինգշաբթի օրը Պուտինի հետ կքննարկենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները: Հույս ունեմ, որ մեր զրույցի արդյունքներով հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ:
-
03.03.2020|
00:17
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի:
-
03.03.2020|
00:16
«Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը հաստատել է Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
-
03.03.2020|
00:15
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու չի մասնակցել ԵԼ-ի Բաքվում կայացած եզրափակչին։
-
03.03.2020|
00:14
Հայաստանում Ջորջ Սորոսի գործակալական ցանցը 22 տարի քարոզում է սուտ, հասարակության պառակտում և զբաղված է ատելության գեներացմամբ, Մոլդովայի ազգային համալսարանում «Օլիգարխ Ջորջ Սորոսի ցանցի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները. հայկական փորձը» թեմայով մամուլի ասուլիսում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
-
03.03.2020|
00:13
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Պորտուգալիայում, հայտնել է «Sabado» շաբաթաթերթը: Երկու վարակված ուղարկվել է Պորտու քաղաքի հիվանդանոց: Վարակվածներից մեկն ավելի վաղ այցելել էր Իտալիա, մյուսը՝ Իսպանիա:
-
03.03.2020|
00:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
-
03.03.2020|
00:11
Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆնախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
-
03.03.2020|
00:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Նա հանդիպումներ կունենա վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: