-
02.03.2020|
15:49
Մայր Աթոռը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով դեռևս չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը:
«Այս պահին մենք չունենք եկեղեցական արարողությունների անցկացման չեղարկման վերաբերյալ որևէ հրահանգ»,- ասացին Մայր Աթոռից:
-
02.03.2020|
15:49
«Լիակատար աջակցություն հայտնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
-
02.03.2020|
15:48
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ եթե նախագահական մրցարշավի մասնակից Փիթ Բութիջիչը դուրս գա մրցապայքարից, նրա ձայները երեքշաբթի կայանալիք նախնական քվեարկության ժամանակ կստանա Ջո Բայդենը, որ կհանգեցնի Բեռնի Սանդերսի պարտությանը:
-
02.03.2020|
15:46
Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինծառայողները Սիրիայում գտնվում են օրինական հիմքերով՝ ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում:
-
02.03.2020|
15:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորից ամփոփեց օրը՝ նոր տվյալներ ներկայացնելով կորոնավիրուսի կասկածով մեկուսացված ՀՀ քաղաքացիների մասին, որ գտնվում են «Գոլդեն փելես» հյուրանոցում:
-
02.03.2020|
15:44
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական։ Նա արդարադատության փոխնախարար էր:
-
02.03.2020|
15:39
Երեկվանից իրադրության բացասական որևէ փոփոխություն չունենք, կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
02.03.2020|
15:37
ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարևոր կանխարգելիչ և պաշտպանիչ նշանակություն ունի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը:
-
02.03.2020|
15:36
Հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
02.03.2020|
15:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է խանութներից խուճապային գնումներ չանել: