-
29.02.2020|
22:53
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել խմբային արարողությունները, բայց շարունակում է աշխատանքային հանդիպումները՝ հայտնում է Սուրբ Աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Մաթեո Բրունին:
-
29.02.2020|
22:52
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման:
-
29.02.2020|
22:52
Հույն սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանից ԵՄ-ի տարածք մտնել փորձող մի քանի հարյուր միգրանտներից կազմված խմբերին կանգնեցնելու համար: Թուրքիան բացել է Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար:
-
29.02.2020|
22:51
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը որոշել է երկու շաբաթով փակել Իրանի հետ սահմանը, հայտնում է Minval.az-ը:
-
29.02.2020|
22:50
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին չխառնվել թուրքական զորքերի և Սիրիայի բանակի դիմակայությանը:
-
29.02.2020|
22:49
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փետրվարի 28-ին հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ռիսկն այժմ շատ բարձր է գնահատվում:
-
29.02.2020|
22:48
Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ շրջում էր փողոցներով և բուկլետներ բաժանում՝ Փաշինյանը տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:
-
29.02.2020|
22:47
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիննու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին՝ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
-
29.02.2020|
22:34
«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը կարծում է, որ եթե 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, զոհերի քանակն ավելի մեծ կլիներ:
-
29.02.2020|
22:33
ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման հետ ստորագրել է պատմական համաձայնագիր, որը կարող է վերջ դնել Աֆղանստանում տասնամյակներ շարունակվող զինված հակամարտությանը: