-
28.02.2020|
21:44
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոլեկտիվ դիմումը ստորագրել են արդեն 75 աշխատակիցներ։
-
28.02.2020|
21:43
Կորոնավիրուս է ախտորոշվել իսրայելացի մի կնոջ մոտ, որը կապ է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ: Հինգշաբթի լրատվամիջոցները հայտնել էին, որ Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
-
28.02.2020|
21:42
ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հուղարկավորության հանձնաժողով, Սամվել Կարապետյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար, քանզի Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին՝ գրել է պատմաբան Վահե Լորենցը:
-
28.02.2020|
21:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
-
28.02.2020|
21:41
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել թուրքական և սիրիական զորքերի բախումների կապակցությամբ և հայտարարել, որ աջակցում են Անկարային այս իրավիճակում՝ հինգշաբթի ТАСС-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
-
28.02.2020|
21:40
Չինաստանում Հուբեյ նահանգում կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցներից դուրս գրված մի քանի բնակիչների մոտ վերստին վարակ է հայտնաբերվել, սակայն նրանք չեն վարակել ուրիշներին՝ ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի փոխտնօրենը:
-
28.02.2020|
21:39
Թուրքիան Եվրոպական հանձնաժողովին պաշտոնապես չի տեղեկացրել, թե պատրաստվում է փոխել քաղաքականությունը փախստականների հարցում:
-
28.02.2020|
14:42
Փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվել են մարտերը սիրիական ու թուրքական զորքերի միջև: Սիրիական զորքի ավիահարվածի հետևանքով 33 թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է Անադոլուն:
-
28.02.2020|
14:41
ԱՄՆ-ի սանիտարական իշխանությունները տարբեր տիպի մակերեսներ են վերլուծել կորոնավիրուսի պահպանվելու տեսակետից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին:
-
28.02.2020|
14:40
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային սիրիական Իդլիբ նահանգում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ: