-
18.02.2020|
11:30
«Ժամանակը» գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Դավթյանը վարչապետին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը, բայց վարչապետը հրաժարվել է ստորագրել: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում այդ պաշտոնում նշանակվի նոր մարդ»:
-
18.02.2020|
11:30
Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ:
-
18.02.2020|
11:29
Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել՝ հայտնում է «Արմենպրեսը»:
-
18.02.2020|
11:28
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի կողմից կղզու Վարոշայի շրջանում (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) իրակացվող քայլերը և որակել մարտահրավեր:
-
18.02.2020|
11:27
«Ժողովուրդը» գրում է․ «Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման:
-
18.02.2020|
11:27
«Ժողովուրդին» մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից, որ նախաձեռնել է հենց Փաշինյանը՝ նա ցանկացել է քննարկել երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ:
-
18.02.2020|
11:24
«Հրապարակը» գրում է. «Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնի մասին։
-
18.02.2020|
11:23
Լիբիայի ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջն աղետալի է անվանել իրավիճակը՝ նավթային տերմինալների շրջափակման պատճառով:
-
18.02.2020|
11:22
Սերբիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունը «վերելքի միտում ունի», և երկու երկրներն էլ հավատարիմ են դրա հետագա ամրապնդմանը՝ հայտարարել է Սերբիայի ՊՆ-ն ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության Բելգրադ այցի կապակցությամբ։
-
18.02.2020|
11:21
Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը լքում է պաշտոնը` Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով: Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը` ինքնաբացարկ հայտարարած Բենժամեն Գրիվոյի փոխարեն: