-
10.02.2020|
13:13
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:
-
10.02.2020|
13:11
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 908-ի։ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 9-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակը հաստատված է 40171 մարդու մոտ, նրանցից 6484-ի վիճակը ծանր է, 3 281 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։
-
10.02.2020|
13:11
Մարտի 2-ին վերջին մեկուկես տարում երրորդ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու Իսրայելում: «Բիբի՞ն, թե՞ Բենին կդառնան Իսրայելի վարչապետ ու նոր կոալիցիոն կառավարությունը կղեկավարեն» հարցին երկու խոշոր` «Լիկուդ» և ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավան» կուսակցությունները չկարողացան պատասխանել` նախատեսված ժամկետներում ընդունակ չլինելով կառավարություն ձևավորել:
-
10.02.2020|
13:09
Կիրակի օրը Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացվեցին: «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է մի շարք խախտումների մասին: Որոշ ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա, դուրս հանել ընտրատեղամասերից:
-
10.02.2020|
13:08
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն կալանավորվել է՝ հայտնել են ԱԱԾ-ից։ Նա ձերբակալվել է անցած շաբաթ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։
-
10.02.2020|
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել նաև այսօր և վաղը։ Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -15 աստիճան, բարձրլեռնային շրջաններում՝ մինչև -25-ից -30 աստիճան։ Փետրվարի 13-14-ը ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով:
-
10.02.2020|
13:06
Երեկ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, փորձագետների գնահատականով՝ անկախ թեկնածուների անսովոր մեծ թվով: «Ենի Ազերբայջանը» թեկնածուներ է առաջադրել բոլոր 125 ընտրատեղամասերում:
-
10.02.2020|
12:18
ՀՀ վաստակավոր արտիստ Բերճ Քարազյանը նշեց‚ որ ազգային ակադեմիական երգչախումբը պարբերաբար անդրադառնում է Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ գործերին և՜ Հայաստանում‚ և՜ նրա սահմաններից դուրս։
-
10.02.2020|
10:52
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Թեպետ հին խորհրդարանի լուծարման պատճառներն այդքան էլ ակնհայտ չեն, հանրապետությունում որոշակի հույսեր են կապում այդ իրադարձության հետ:
-
09.02.2020|
22:15
Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթ ունենալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին: