Բարեփոխումները, որոնք ես առաջարկել եմ, իմ կարծիքով, թելադրված են կյանքի կողմից: Նախագահ և վարչապետ աշխատած ժամանակում ինձ համար ակնհայտ է դարձել, որ որոշ բաներ չեն աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեն: Եվ այդ պատճառով ես առաջարկեցի սա: Բայց ոչ նրա համար, որ երկարաձգեմ իմ լիազորությունները:
Քանի որ «ԱԺ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը պարունակում է նաև Սահմանադրական նորմեր, ի սկզբանե եղածը ուսումնասիրելով, բնականաբար, դեմ ենք այդ նախագծին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինձ համար արդեն շատ հասկանալի է, որ կառավարությունը մեղքի զգացումից դրդված, 30 միլիոն դրամ է տրամադրել «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին, որպեսզի լռեն՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»–ի գործով տուժողների իրավահաջորդների կողմից սևազգեստ մայրերի դեմ դատական հայց ներկայացնելուն և կառավարությունից «Մարտի 1»-ի գործով տուժածների ընտանիքներին 30 մլն դրամ տրամադրելուն։
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ երեկ էլ ֆեդերացիայի գործով Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Նա մանրամասներ չներկայացրեց, ասաց՝ երբ քննությունն ավարտվի, կտեսնի, թե որքա՞ն պարտք է մնացել ֆեդերացիան:
Մեծապես հարգելով նաև իմ նախկին գործընկերոջը, պետք է ասեմ, որ այնտեղ օրենսդրական նախաձեռնություն չկար, դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած «Աժ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին:
Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքի ուղիղ եթերում պատմել էր Արցախի ռեստորանում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13։00-ին։
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք:
Դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս մի հայտարարություն արեցի, որ տանից հանել են տանկ, ԲՏՌ, ԲՄՊ, և մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում և դանդաղ մտածում։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...