Այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը:
Ժնևում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ՝ ֆեյսբուքում գրել է արել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) վարկածով 2019-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ազգային հավաքականի ավագ, Իտալիայի «Ռոմա»-ում հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող հարձակումների հետևանքով Թուրքիայի համբերությունը սպառվում է, և Ռուսաստանին մեղադրել է այդ նահանգի վրա հարձակումները դադարեցնելու համաձայնությունը չկատարելու մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 29-ին ուղևորվել է Բրիտանիա: Նրա այցը Լոնդոն կատարվում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու նախաշեմին: Հունվարի 30-ին Պոմպեոն ժամանելու է Կիև:
Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
1997-ից Հայաստանում գործող Բաց հասարակության հիմնադրամները («ԲՀՀ-Հայաստան»), որ աշխարհի շատ երկրներում ստեղծվել է ամերիկացի միլիարդատեր, բարերար Ջորջ Սորոսի կողմից, հայտարարում է, թե Հայաստանում իրենց դեմ իրականցվում է տեղեկատվական ագրեսիվ արշավ՝ ուղեկցվող անգամ բռնության կոչերով։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի նահանջելու, կպայքարի մինչև վերջ։ Այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել։ Թովմասյանն այսպես է արձագանքել վարչապետի հայտարարություններին 168.am-ի հետ հարցազրույցում։
Վարչապետ Փաշինյանը, իբր մե՜ծ գյուտ արածի կեցվածքով, կապանյան ասուլիսում երկար-բարակ «փիլիսոփայեց» Սորոսի և սորոսյան ֆոնդերի թեմայով, թե ՝ «բա խի՞ առաջ չէին փակում, որ...» էսպես-էնպես: Մի խոսքով, թեման բրնձեց, ինչպես գործերը:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...