-
25.01.2020|
22:42
«Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցվեց նրա զագրեբյան ելույթից հետո, և ինչո՞ւ նման թույլ հիմքերով հարուցվեց»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց լրագրողը:
-
25.01.2020|
22:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կապանում հարցրին՝ ինչո՞ւ չի զսպում
սորոսականների ակտիվությունը՝ նշելով, որ Հայաստանում «բարձրաստիճան սորոսական պաշտոնյաներ կան»:
-
25.01.2020|
22:41
Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ ասուլիսը տևեց 5 ժամ 15 րոպե: Նախորդ մեծ ասուլիսը, որը կայացել էր Վանաձորում 2019-ի սեպտեմբերին, տևել էր 4 ժամ 18 րոպե: 2019 թվականի մարտին Մատենադարանում ասուլիսը տևել էր 4 ժամ 19 րոպե: Այս երեք ասուլիսները տեղի են ունեցել 100 փաստ + լրագրողների հարցեր ձևաչափով:
-
25.01.2020|
22:40
Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
-
25.01.2020|
22:39
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին զուգահեռ Կապանում լարված իրավիճակ ստեղվեց, մեկ քաղաքացի բերման ենթարկվեց։ Երբ Փաշինյանը այցելեց Կապան, նրան բողոքի ակցիայով դիմավորեցին, նշելով, որ Փաշինյանը ստել է։
-
25.01.2020|
22:38
Էդմոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես Սերժ Սարգսյանը չեմ: Դրա համար է ինքն անցյալի մեջ մնում՝ Կապանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ԼՀԿ խմբակցության կողմից Երևանի քաղաքապետարանի ստացած «ԿամԱԶ»-ների նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու տապալմանը:
-
25.01.2020|
22:37
Իրավական խնդիրներ կարող են լինել, որովհետև, ենթադրում եմ, «Լիդիանն» արբիտրաժ կդիմի՝ Կապանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
25.01.2020|
22:36
Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը ասուլիսում ասել էր, որ եթե Մարուքյանը շարունակի նույն շնչով, կհայտնվի Աշոտյանի դերում:
-
25.01.2020|
22:35
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին:
-
25.01.2020|
22:34
«Միակ ակներև բացթողումն այն է, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ Աժում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել», - ասաց Փաշինյանը: