-
23.01.2020|
01:10
Ժնևում հունվարի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021-ին: 2019-ի նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։
-
23.01.2020|
01:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ ինչ հանձնարարություն է տվել ոստիկանությանն՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ահազանգը ստանալուց հետո:
-
23.01.2020|
01:08
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների հետ.
-
23.01.2020|
01:07
Ես առանձնապես սուրճ չեմ խմում, որքանով գիտեմ՝ պարոն Մարուքյանն էլ։ Բայց մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում։ Ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելիս ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ խորհուրդներ հարցնում՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով սրճելու թեմայով Մարուքյանի հետ լեզվակռվին։
-
23.01.2020|
01:06
Այսօր ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն անդրադարձավ սպանդանոցներ կառուցելու և կենդանիների մորթը սպանդանոցում իրականացնելու խնդրին` վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնելով, թե ինչպե՞ս պետք է Արցախի Հանրապետությունից մսամթերք ընդունել, և Արցախում համայնքապետարաններն իրավունք ունե՞ն իրենց նախաձեռնությամբ սպանդանոց կառուցել:
-
23.01.2020|
01:05
Երբ ձևավորվել է ակնհայտ և անհերքելի փաստ, որ Երևանի քաղաքապետարանին նվիրատվությունների մասով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի կարող ընդունվել, մենք որոշել ենք ինքներս մեր քաղաքական դիրքորոշումից նահանջել և գնալ զուտ իրավական ճանապարհով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
23.01.2020|
01:04
Անկախ ամեն ինչից, եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավելորդ աշխատակիցներ, իրենք պետք է կրճատվեն։ Դա վերաբերում է նաև պետական և մասնավոր համակարգերին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
-
23.01.2020|
01:03
Մենք միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
23.01.2020|
01:03
Շատ ցավալի դեպք է, ԱԺ-կառավարություն հարցուպատասխամնի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին։
-
23.01.2020|
01:02
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի անվտանգության համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։