-
19.01.2020|
19:12
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
-
19.01.2020|
19:11
Բեյրութում երեկ բախումներ են եղել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Ոստիկանները արցունքաբեր գազ, ջրանետ մեքենա են օգտագործել, իսկ ցուցարարները զինված էին ծառի ճյուղերով ու քարերով։ Գնաճի, կյանքի վատ պայմանների պատճառով անցած աշնանը տեղի ունեցած ակցիաները այս շաբաթ վերսկսվել են:
-
19.01.2020|
18:53
«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով է դիմել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀԱՖՆ) Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերգեյ Մանասարյանը՝ հյուրախաղերի վերջին օրը դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:
-
19.01.2020|
15:34
13 տարի առաջ ՝ 2007-ի հունվարի 19-ին, Ստամբուլում օրը ցերեկով սպանվեց «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ամեն տարի հունվարի 19-ին հազարավոր մարդիկ են հավաքվում «Ագոս»-ի խմբագրության մոտ, որտեղ սպանվել է հայ լրագրողը:
-
19.01.2020|
13:17
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին Թեհրանի Մոսալա մզկիթում 8 տարվա մեջ առաջին անգամ ուրբաթօրյա նամազն անձամբ է վարել: Նրա անսովոր որոշումը հետևել է հակակառավարական բողոքի զանգվածային ցույցերին, որ հաջորդեցին ուկրաինական բոինգը խփելու իշխանությունների խոստովանությանը:
-
19.01.2020|
13:14
Հերթական միջազգային հանդիպու՞մը Լիբիայում: Կիրակի, հունվարի 19-ին, Բեռլինում, հոռետեսության ու շտապողականության մթնոլորտում, Գերմանիան պատրաստում է ճգնաժամի հաղթահարման նոր սամիթի:
-
18.01.2020|
20:09
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները:
-
18.01.2020|
20:09
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ նիստում հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված եւ իրականացված հայերի ջարդերը:
-
18.01.2020|
20:08
Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ՝ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
-
18.01.2020|
20:07
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել: