-
15.01.2020|
21:50
Ծննդատների փակման հարցը չենք հասցրել խմբակցության հետ քննարկել, բայց ինքս անձամբ պատրաստվում եմ խոսել Առողջապահության նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչ քաղաքականություն է որդեգրվել և ինչ նպատակով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
-
15.01.2020|
21:49
Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:
-
15.01.2020|
21:48
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: Վարչապետ Մեդվեդևի որոշումը տեղի է ունենում նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց:
-
15.01.2020|
21:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և մոտ 2,5 ժամ պատասխանել քննիչի հարցերին, որոնք վերաբերում էին 2018-ի սեպտեմբերին ու դեկտեմբերին համացանցում տարածված վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման փաստով հարուցված երկու քրեական գործերին։
-
15.01.2020|
21:46
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի իմպիչմենթի կապակցությամբ նախագահ Թրամփին առաջադրված հոդվածները Կոնգրեսի Սենատ ուղարկելու հարցը:
-
15.01.2020|
21:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն փոփոխություններ:
-
15.01.2020|
16:48
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը համալրվել է 8 տեսախցիկով, ինչի շնորհիվ թանգարանի անվտանգությունը դարձել է առավել արդյունավետ` մեծապես հեշտացնելով թանգարանի ոստիկանության աշխատակցի գործունեությունը:
-
15.01.2020|
15:25
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները. Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ:
-
15.01.2020|
15:24
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը:
-
15.01.2020|
15:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար՜ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: