-
14.01.2020|
23:27
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։
-
14.01.2020|
23:26
Իրանի կառավարությունը քննարկում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրի արտաքսման հնարավորությունը՝ Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելուց հետո՝ հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայլիին:
-
14.01.2020|
23:25
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:
-
14.01.2020|
23:25
Թուրքիան պատրաստ է միակողմանի դիմադրություն ցույց տալ սիրիական կառավարական ուժերին, եթե փորձեն խախտել հրադադարը Իդլիբ նահանգում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խորհրդարանում: «Բոլորի վրա պարտասխանատվություն է դրված՝ ապահովել, որ քաղաքական գործընթացին դիմադրող ռեժիմը (սիրիական իշխանությունները) հրաժարվի արյունահեղությանն ուղղված գործողություններից:
-
14.01.2020|
23:24
Վարչապետի որոշմամբ սկսել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը:
-
14.01.2020|
23:23
«Աններելի սխալ»՝ այսօր Թեհրանում այսպես է բնութագրել հունվարի 8-ին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ուկրաինական «Բոինգի» կործանումը Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
-
14.01.2020|
23:22
«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում՝ հունվարի 27-ի նիստում, քննարկվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին կազմված զեկույցը: Զեկույցի նախագծում խոր մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում:
-
14.01.2020|
23:21
ՌԴ Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանում կոռուպցիան չի նվազում, վնասները կարելի է չափել տրիլիոնավոր ռուբլիներով:
-
14.01.2020|
23:21
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե անցկացնելու խնդրանքը: Թվիթերում նա գրել է, որ գրավոր պատասխանել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի խնդրանքին:
-
14.01.2020|
23:20
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, քննարկվել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր: