-
24.12.2019|
23:57
Ռուսաստանը ճնշում է Բելառուսին ինտեգրացիայի համար, բայց երկրի անկախությունն ապահովված է արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի հետ ուժերի հավասարակշռմամբ: Եթե Ռուսաստանը փորձի միացնել հարևան պետությունը, կներքաշվի ռազմական հակամարտության մեջ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին հարցազրույցում:
-
24.12.2019|
23:56
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հայաստանում քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին: Լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ընդգծեց, որ դա իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է:
-
24.12.2019|
23:55
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: Թե ի՞նչ նպատակով է հանդիպումը եղել և ի՞նչ հարցեր են քննարկել, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել:
-
24.12.2019|
23:55
Իշխանությունը չունի արժեքային համակարգ և չունենալով արժեքային համակարգ, չունի նաև գաղափարախոսություն. իշխանություն, որը չունի արժեքային համակարգ և գաղափարախոսություն, ամենավտանգավորն է՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
-
24.12.2019|
23:53
Գնահատականս կառավարության վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ հետևյալն է՝ կարող էր ավելի վատ լինել, բայց 2020-2021-ին շանսեր չեմ տեսնում, որ աստիճանաբար կլավանա՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
-
24.12.2019|
23:52
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել է դադարեցնել գազի գնի հարցում առևտուրը և սկսել օգնել երկրին:
-
24.12.2019|
23:51
Հայ-ամերիկյան հարաբերությունները 2019-ին շարունակում են գտնվել ամենացածր մակարդակի վրա՝ ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ հակադարձելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգացել են Սուրեն Սարգսյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ նկատի ունի դինամիկ զարգացում ասելով անվտանգության խորհրդի քարտուղարը։
-
24.12.2019|
23:50
Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019-ի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով)՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
24.12.2019|
23:49
«Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանն օդանավակայանի ընդլայնման տարբերակ է առաջարկում, որը թույլ կտա բարձրացնել «Զվարթնոցի» աշխատանքի արդյունավետությունն ու պահպանել հին մասնաշենքը։
-
24.12.2019|
23:48
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնից։ Ափոյանը լրագորղների հետ զրույցում ասաց, թե իրեն բերման ենթարկելը համարում է վիրավորական վարքագիծ։