-
19.12.2019|
20:44
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում կան ուժեր, որ փորձում են ապացուցել, թե ՀՀ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների:
-
19.12.2019|
20:44
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար:
-
19.12.2019|
20:29
Մի շարք հարգելի օգտատերեր, այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին և հարցադրում են անում. հիշո՞ւմ ես այս ելույթդ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
19.12.2019|
20:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ երեկ իր դստեր՝ Մարիամ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի հետ կապված սխալ մեկնաբանություններ են եղել, քանի որ պետական համակարգը պատշաճ չի արձագանքել:
-
19.12.2019|
20:24
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն արձագանքել է պետական միջոցներով իրեն մեքենա գնելու հրապարակումներին։
-
19.12.2019|
20:23
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի 60 հայ գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
-
19.12.2019|
20:22
Բելառուսի Անվտանգության խորհուրդն այսօր հաստատել է երկրի պաշտպանության տասնամյա ծրագիրը: Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ալեքսանդր Վոլֆովիչը, դիմելով Անվտանգության խորհրդի անդամներին, հայտարարել է, որ «Պաշտպանության տասնամյա ծրագրի» մշակման ընթացքում հաշվի է առնվել հատկապես Սիրիայում և Ուկրաինայում ծավալված պատերազմների փորձը:
-
19.12.2019|
20:21
Այսօր Լոնդոնում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը:
Ուեսթմինսթերյան պալատում խորհրդարանականներին ուղերձով է դիմել Էլիզաբեթ երկրորդ թագուհին:
-
19.12.2019|
20:21
«Չեչնիայի տարածքով Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհի կառուցումը նպատակահարմար է»՝ Մոսկվայում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
19.12.2019|
20:20
Կառավարության որոշմամբ այսօր Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց
քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է, և սա վերջին շանսն է Հանրային խորհրդի համար՝ ապացուցելու, որ արդյունավետ կառույց է: