-
16.12.2019|
21:17
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով:
-
16.12.2019|
21:16
ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում է միայն Անկարայի թույլտվությամբ՝ այսպես է Պենտագոնն արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին:
-
16.12.2019|
21:15
Գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որն արդեն այն վարույթ է ընդունել։
-
16.12.2019|
21:14
Այսօր սկսվել է 2019-ի ձմեռային զորակոչը. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
-
16.12.2019|
21:13
Չինաստանը որոշել է Բելառուսին շտապ վարկ տրամադրել, որի ընդհանուր ծավալը 500 միլիոն ամերիկյան դոլար է: Բելառուսի ֆինանսների նախարարության համաձայն` Շանհայում նման պայմանավորվածություն են ձեռք բերել Բելառուսի կառավարությունը և Չինաստանի Զարգացման բանկը:
-
16.12.2019|
21:11
Այսօր պաշտոնական այցով Բաքու է մեկնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ: Երկօրյա այցի ընթացքում համաձայնագրեր կստորագրվեն «Ուկրաինայի և Ադրբեջանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներում»:
-
16.12.2019|
21:09
2020 թվականի հունվարին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է երիտասարդ հայ կինոռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի «վախենալու ոչինչ չկա» ֆիլմը: Օրեր առաջ այն ցուցադրվել է նաև Լայպցիգի միջազգային կինոփառատոնում, իսկ Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնում ստացել է «Woman in Motion» ծրագրի գլխավոր մրցանակը:
-
16.12.2019|
21:08
Դեկտեմբերի 16-ին` ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Պատգամ». հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին:
-
16.12.2019|
13:17
ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
-
16.12.2019|
13:16
Մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են՝ գրում է Armtimes.com-ը:
/partners">Գործընկերներ
Հետադարձ կապ