-
04.12.2019|
22:22
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները:
-
04.12.2019|
22:21
«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: Առավել ևս մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը»:
-
04.12.2019|
22:20
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի առաջարկած՝ «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ծրագիրը՝ գրում է «Կոմերսանտը»:
-
04.12.2019|
22:20
ԼՀԿ խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելիս ԲՀԿ խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը:
-
04.12.2019|
22:19
Քննարկումների փուլում եկել, հանգել ենք կոնկրետ խնդիրների, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդադառնալով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններին։
-
04.12.2019|
22:18
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ-կառավարություն հարցուպապատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպեսի՞ն է Երևանի պատասխան դիրքորոշումն Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ այսօր հայտնած դիրքորոշմանը։
-
04.12.2019|
22:17
ԱԱԾ-ն ձերբակալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ կաշառք վերցնելու գործով։ Ձերբակալման լուրի վերաբերյալ ԱԱԾ-ից տեղեկություններ չհաղորդեցին՝ խոստանալով նորություն լինելուն պես հրապարակել։
-
04.12.2019|
22:16
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:
-
04.12.2019|
22:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է, որ ԲՀԿ-ն սկսեց բողոքել ՀՀ-ում ներդրումային միջավայրից, երբ մեղադրանք առաջադրվեց «Մուլտի Գրուպի» ղեկավարին՝ չարաշահումների համար:
-
04.12.2019|
22:15
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում փաստը, որ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ քաղաքապետի հետ հանդիպում ունեցած մարդիկ ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչներ են եղել: