-
02.12.2019|
12:26
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հայտարարել է. «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը: Մեծ փառք ու պատիվ էր աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ որպես նախարար»:
-
02.12.2019|
12:11
Երեկ Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետի հրաժարականը: Երկու օր առաջ Ադիլ Աբդուլ-Մահդին հայտարարել էր, որ կհեռանա՝ զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով, որոնք գրեթե երկու ամիս չեն դադարում:
-
02.12.2019|
12:09
Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:
-
02.12.2019|
11:34
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ հանդես եկավ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված երեկոյով։ Հնչեցին Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Լուսինե Խաչատրյան)‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Բորիս Անդրիանով)։
-
02.12.2019|
11:22
Չինացի աստղագետները հայտնագործել են վիթխարի սև անցք, որի գոյությունը չի տեղավորվում աստղերի ձևավորման որևէ տեսության մեջ: Սև անցքի մասսան երկու անգամ գերազանցում է առավելագույն հնարավորը:
-
02.12.2019|
11:18
Մի տարբերակ էլ ես հուշեմ՝ «գնդակահարեք» ՍԴ դատավորներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
-
01.12.2019|
21:46
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։
-
01.12.2019|
21:46
Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների համագործակցության հարցերի լայն շրջանակ:
-
01.12.2019|
21:45
Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ճանապարհային քարտեզները համակարգել` ավելի խոր ինտեգրման համար, բայց միևնույն ժամանակ քննարկում են էներգիայի գների հարցը 2020-ին: Բելառուսը պնդում է իջեցնել գազի գինը:
-
01.12.2019|
21:44
Թել Ավիվում մի քանի հազար մարդ է մասնակցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային, հաղորդում է DW-ն: