-
09.11.2019|
14:04
Նոյեմբերի 9-ին ավտոճանապարհներն անցանելի են:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
09.11.2019|
14:03
Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին՝ գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Նասդաք» կայքում հրապարակված Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին հոդվածին:
-
09.11.2019|
14:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերին:
-
09.11.2019|
14:02
Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թվին, 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6 տոկոս: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալները:
-
09.11.2019|
14:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը:
-
09.11.2019|
13:45
Մամուլը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի ու կհանդիպի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապին: Նրա մամլո քարտուղարը չի հերքել տեղեկությունը, բայց և ոչինչ չի ասել օրակարգի մասին:
-
09.11.2019|
13:42
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուղեղային մահվան մեջ է՝ ընդգծելով, որ հիմնական պատճառը հիմնական երաշխավորի՝ ԱՄՆ-ի նվազող աջակցությունն է:
-
09.11.2019|
13:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը: Վարչապետը նախ շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել դպրոցի տասնամյա գործունեությանը և միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին:
-
09.11.2019|
13:36
Տավուշի մարզում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։ Նավուր համայնքում նախագահն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։
-
09.11.2019|
13:35
Նոյեմբերի 8-ին, ժամը 17:51-ին գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: