-
06.11.2019|
19:24
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հերքում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման բոլոր լուրերը։
-
06.11.2019|
19:23
Թե կամավորագրման պահով, թե ՊՆ նախարարի հետ անձամբ ես եմ խոսել, որ քաղաքական գործունեությունը դադարեցնում ենք, մենք պատրաստ ենք աջակցել պետությանն ու պետականությանը, Շենգավիթի դատարանում այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մասնուկյանը։
-
06.11.2019|
19:22
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ մասնակցեց Շվեդիայի Միջազգային հարաբերությունների իսնտիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրով:
-
06.11.2019|
19:21
«Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է՝ հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
-
06.11.2019|
19:20
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-7-ը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
-
06.11.2019|
19:19
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Չինաստան այցի ընթացքում 15 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրվել: Չինաստանի կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ համագործակցությունը վերաբերում է տիեզերական, էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտներին՝ ֆրանսիական 20 ընկերություններ իրավունք ստացան մսամթերք արտահանել Չինաստան:
-
06.11.2019|
15:00
Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է անում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի պատճառով:
-
06.11.2019|
14:59
ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում:
-
06.11.2019|
14:58
Եվրախորհրդի լեհ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է 2020-ի գարնանը Լեհաստանում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրվելու որոշման մասին, հայտնում է Polskie Radio-ն:
-
06.11.2019|
14:57
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տրամադրված 2.7 միլիոն դրամից 1.5 միլիոն դրամը (ներառյալ` հարկերը) տրամադրվել է կազմակերպական և բեմադրական խմբի վարձատրությանը երկու՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար՝ տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի և ներկայացումը բեմադրած «ԱԺԶ» ՀԿ պայմանագրից: