-
21.10.2019|
21:23
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
-
21.10.2019|
21:22
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անհիմն է համարում հայտարարությունները, թե Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Աժժ դիմումի քննությունը Բարձր դատարանի կողմից մերժվելուց հետո Թովմասյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
-
21.10.2019|
21:21
«Իրանը կտրականապես դեմ է Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը»՝ Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
-
21.10.2019|
21:20
Ողջ համացանցը քննարկում է «hetq.am»-ի այն լուրը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
-
21.10.2019|
21:18
Հոկտեմբերի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, Ավրորա ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության գրքի շնորհանդեսը:
-
21.10.2019|
21:17
2020թ. հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։
-
21.10.2019|
13:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի
շրջանակում Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը:
-
21.10.2019|
13:37
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ՝ հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը։ Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի։
-
21.10.2019|
13:36
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում կազմակերպվեց համերգ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին:
-
21.10.2019|
13:36
Ճապոնիան և Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել Իրանին վարկ տրամադրել 18,4 միլիարդ դոլարի չափով, պայմանով, որ Թեհրանը վերադառնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: