-
21.10.2019|
00:05
Չիլիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել մայրաքաղաք Սանտյագոյում և այլ բնակավայրերում, որտեղ զանգվածային անկարգություններ են սկսվել հանրային տրանսպորտի սակագները 4 տոկոսով բարձրացնելու որոշումից հետո:
-
21.10.2019|
00:04
Քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ռեդուր Խալիլն ասել է, որ քրդերը կհեռանան Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջաններից, եթե թուրքական բանակը չխոչընդոտի քրդական ուժերի և խաղաղ բնակիչների ապահով հեռացումը:
-
21.10.2019|
00:03
ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը չհայտարարված այց է կատարել Աֆղանստան:
Նա պետք է հանդիպի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ և այցելի ամերիկացի զինծառայողներին:
-
20.10.2019|
23:59
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ, որի ընթացքում ծավալուն քննարկում է տեղի ունեցել Սիրիայի վերջին իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվել է առաջիկայում նման ֆորսմաժորային իրավիճակների պլանավորման անհրաժեշտությունը բարձր ռիսկային այն շրջանների համար, որտեղ առկա են հայկական համայնքներ:
-
20.10.2019|
13:40
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքում գրել է. «Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը:
-
20.10.2019|
13:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթաժողովը Մայամիի իր հանգստավայրում՝ «Trump National Doral Mimai»-ում, անցկացնելու գաղափարից:
-
20.10.2019|
13:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել են «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։
-
20.10.2019|
13:37
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Անկարայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունը չկատարվի, թուրքական բանակը կվերսկսի իր գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:
-
20.10.2019|
13:35
Երեկ հրավառությունից հետո այրվում էր Երեւանի «Հաղթանակի» զբոսայգուն հարակից տարածքը:
-
20.10.2019|
13:34
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայից ստացավ հայցադիմում ՝ Brexit-ի ժամկետը հետաձգելու վերաբերյալ: Twitter-ում նա հաստատեց, որ հարցումը հասել է: Տուսկը նաև ավելացրեց, որ ինքը կխորհրդակցի ԵՄ առաջնորդների հետ, թե ինչպես արձագանքել հայցադիմումին: