-
15.10.2019|
12:51
Չնայած Սիրիայի կառավարական զորքերի սրընթաց առաջխաղացմանը՝ Անկարան չի պատրաստվում դադարեցնել հյուսիսում հարձակումը՝ Բաքվում՝ Համաթյուրքական գործարար համաժողովում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
-
15.10.2019|
12:50
ԵՄ-ն միաձայն դատապարտեց Թուրքիայի ներխուժումը Սիրիա՝ կոչ անելով Անկարային անհապաղ դուրս բերել զորքերը հարևան պետությունից: ԵՄ ԱԳ նախարարները, Լյուքսեմբուրգում հանդիպումից հետո, համատեղ հայտարարությամբ ընդգծեցին՝ Թուրքիայի ռազմական գործողությունները լուրջ վնաս են հասցնում ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:
-
15.10.2019|
12:49
Այսօր նշանակված է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական հերթական նիստը, առայժմ հայտնի չէ, սակայն, նախկին նախագահը կմասնակցի դատավարությանը:
-
15.10.2019|
12:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
15.10.2019|
12:48
Հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը 14-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
15.10.2019|
11:47
Ամերիկայում «Հիսուսի կոշիկ» անունով նոր բոթաս են թողարկել, ինչի մեջ սուրբ ջուր կա։ Այս մասին տեղեկացնում է Korrespondet.net-ը՝ հղում անելով բրենդի պաշտոնական էջին։
-
15.10.2019|
11:45
Մոտ տասն օրից Լոռու մարզկենտրոն Վանաձորը կընդունի ոչ միայն Հայաստանից, այլ աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին: Հոկտեմբերի 26-ին Վանաձոր քաղաքի օրը Լոռու մարզկենտրոն կայցելի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
15.10.2019|
11:43
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը ներառվել է աշխրհի տասը լավագույն խորհրդարանների ցանկում, որ կազմել է բրիտանական The Independent պարբերականը:
Գաղափարը Twitter-ի օգտատերերից մեկի՝ Ալան Ֆոլդսինն է եղել:
-
15.10.2019|
11:42
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է մեքենաշինական ոլորտի ամենահարուստ մարդկանց ցանկը, որ կազմել է Bloomberg գործակալությունը:
-
15.10.2019|
11:37
Թուրքիայի բանակի սիրիացի քրդերի տարածք ներխուժման սկզբից միջազգային վերլուծաբանները բանավիճում էին, թե ո՞րն է Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը նոր իրավիճակում և ի՞նչ օգուտներ կամ վտանգներ են ստեղծվում Կրեմլի համար: