-
14.10.2019|
12:19
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ տեղեկացնում է Sabah պարբերականը:
-
14.10.2019|
12:18
Երկուշաբթի սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը:
-
14.10.2019|
12:17
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողություններ ընթացքում քրդական ուժերի 525 անդամի չեզոքացնելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր «490 ահաբեկչի» չեզոքացման մասին, որոնցից 440-ը՝ զոհվել էին, 24-ը՝, իսկ 26-ը ՝ վիրավորվել:
-
14.10.2019|
12:17
ՀԷՑ-ը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները։
-
14.10.2019|
12:16
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Աժ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը՝ ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
-
14.10.2019|
12:15
Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են, որ երեկ պայմանավորվածություն են ձեռք բերել երկրի կառավարության հետ՝ աջակցություն ստանալու Թուրքիայի ռազմական ներխուժման դեմ պայքարելու համար:
-
14.10.2019|
12:14
Սիրիական զորքերը կտաղեկայվեն քրդական դիրքերում՝ տեղեկացրել է Ֆրանս պրեսը: Կողմերը համաձայնությունը քննարկել են Ռուսաստանի միջնորդությամբ՝ տեղեկացրել է Ռեյտերը:
-
14.10.2019|
12:08
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։
-
14.10.2019|
12:01
Հոկտեմբերի 12-ին Տրոկադերո հրապարակում սիրիացի քրդերի աջակցության ակցիա է կազմակերպել Փարիզի Քրդական ինստիտուտը, որին միացել են փիլիսոփա Անրի Լևիի «Խաղի կանոններ» ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
-
13.10.2019|
22:13
2021 թվականի աշխարհի գրքի մայրաքաղաք է լինելու Թբիլիսին: ՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը համապատասխան որոշումբ ընդունել է Գրքի հաշխարհային մայրաքաղաքի խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա։