-
13.10.2019|
21:14
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։
-
-
13.10.2019|
21:12
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանը հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։
-
13.10.2019|
21:11
Թուրքիայի զինված ուժերը և Սիրիայի ազգային բանակը, որոնք շարունակում են, այսպես կոչված, «խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական գործողությունները, կրկին միջազգային օրակարգում են՝ գրում է թուրքական En Son Haber կայքը:
-
13.10.2019|
21:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մամուլի ասուլիսում հայտարարել է, թե պատժամիջոցների կամ զենքի վաճառքի արգելքի մասին Արևմուտքի սպառնալիքները չեն կանգնեցի Թուրքիայի գործողությունը:
-
13.10.2019|
13:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը պարտավոր չէ կանգնել և պաշտպանել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանների անվտանգությունը, ամերիկացի զինվորները չպետք է 15 տարի ապրեն Թուրքիայի և Սիրիայի սահմանին և զբաղվեն այդ տարածքի պաշտպանությամբ:
-
13.10.2019|
13:19
Շաբաթ օրը սպիտակ տան աշխատակազմը հայտարարել է, որ հատկացնում է 50 միլիոն դոլար Սիրիայում հետապնդվող կրոնական փոքրամասնությունների և մարդկանց իրավունքների Պաշտպանության համար:
-
13.10.2019|
13:18
Լեհաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Լեհերը պետք է ընտրեն Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) 460 պատգամավոր և Սենատի (վերին պալատ) 100 պատգամավոր:
-
13.10.2019|
13:18
Սպիտակ տան 4 ներկա և նախկին պաշտոնյաներ հայտարարել են, որ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի վրա Սիրիայում, չնայած նրանք դեռ ամիսներ առաջ գիտեին, որ այդտեղ տեղակայված են հենց ամերիկյան ուժերը՝ տեղեկացնում է The Washington Post -ը:
-
13.10.2019|
13:17
Թուրքական բանակի և նրանց կողմից կռվող սիրիական ընդդիմության զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում 20 բնակավայրերի վրա՝ հաղորդել է Al-Hadath-ը: