-
13.10.2019|
13:16
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Անկարան չի նահանջի մինչև Սիրիայում ամբողջովին չվերացվի Քրդստանի աշխատավորական կուսակցության և ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը: ընթացքում Ջոնսոնը Էրդողանին խնդրել է դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում:
-
13.10.2019|
13:15
Եվրոպայի 2020-ի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Իտալիայի հավաքականը Հունաստանին հաղթեց 2:0 հաշվով: Հաշիվը 63-րդ րոպեին Ժորժինյոն՝ 11-մետրանոցով:
-
13.10.2019|
13:14
Սիրիայի ժողովրդավարական խորհուրդը դիմել է Եգիպտոսի կառավարությանը՝ աջակցության խնդրանքով: Խորհրդի համանախագահ Ռիյադ Դարարը հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանություններին խնդրել են ցուցաբերել ցանկացած օգնություն՝ քաղաքական, տեղեկատվական, որ «կանգնեցնեն թուրքական ագրեսիան»:
-
13.10.2019|
13:14
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Լոնդոնը չի կարող աջակցել Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը՝ առաջարկելով նրան իր աջակցությունը խաղաղ բանակցություններում՝ տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ Ջոնսոնի և Էրդողանի հեռախոսազրույցից հետո:
-
13.10.2019|
13:13
Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից հետո վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա:
-
13.10.2019|
13:12
Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մի քայլ առաջ, երեք քայլ ետ...
Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ ՙհեղափոխական՚ տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։
-
13.10.2019|
13:10
Ամարասի վանական համալիրը վերականգնվում է: Հուշարձանը վտանգված է, դրա մասին մասնագետները բազմիցս են ահազանգել: Ժամանակի հետ՝ դա նկատելի էր դառնում նաև ոչ մասնագետներին:
-
13.10.2019|
13:09
Աշխարհի տարբեր երկրներում Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումներին զուգահեռ նրան հիշեցին նաև ծննդավայրում՝ Թուրքիայում:
Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ համերգասրահը լեփ լեցուն էր:
-
13.10.2019|
13:06
Հոկտեմբերի 11-ին ֆրանսիական մամուլի հիմնական թեման Էրդողանի ռազմական գործողությունն էր Սիրիայում:
-
12.10.2019|
22:48
Հայաստանում նոր միտում է նկատվում, գինի խմողները շատանում են՝ Արագածոտնի մարզում էքսպո ցուցահանդեսի արտադրանքին ծանոթանալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա մշակույթ է դառնում: