-
12.10.2019|
22:48
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպել է մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը:
-
12.10.2019|
22:47
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը «ներխուժում է արաբական պետության տարածք ու ագրեսիա երկրի ինքնիշխանության դեմ»:
-
12.10.2019|
22:46
Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ թուրքական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիական սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքի վրա: Ցամաքային գործողությանը նախորդել էր թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծությունը:
-
12.10.2019|
22:45
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ ՌԴում դեսպան է նշանակում Ջոն Սալիվանին: Նա պաշտոնը կստանձնի Սենատի կողմից հաստատվելուց հետո: 59-ամյա Սալիվանը փոխպետքարտուղար է 2-րդ դիրքը ԱՄՆ Պետդեպարտամենտում:
-
12.10.2019|
22:44
«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը նպաստում են տարբեր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը և ընդլայնմանը»:
-
12.10.2019|
22:43
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ասել է, որ բաց և անկեղծ քննարկում են ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ բարելավելու համար երկու երկրների հարաբերությունները:
-
12.10.2019|
22:43
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչությունը և մեր աշխարհասփյուռ անդամները տագնապով հետևում են Սիրիայում ընթացող զարգացումներին և երկրի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժմանը։
-
12.10.2019|
22:42
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար», - գրել է ՀՀ վարչապետը:
-
12.10.2019|
22:41
Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի ելույթն անցյալ շաբաթ Սոչիում, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր, Facebook-ի իր էջում գրել է Միքայել Մինասյանը:
-
12.10.2019|
22:40
«Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․ Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: