-
12.10.2019|
18:56
Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է աշխատանքից՝ լուրը հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։
-
12.10.2019|
18:55
Շատ համայնքների ղեկավարներ այսօր մեծ ցանկություն կունենային լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, բայց իմ կողմից և մեր կուսակցության կողմից ոչ մի համայնքի ղեկավարի հեղափոխությունից հետո նման առաջարկ չի եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
-
12.10.2019|
18:54
Այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
12.10.2019|
18:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք՝ ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ
գագաթաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։
-
12.10.2019|
18:53
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով՞ր WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, մեր երկրից հեռանալուց հետո շարունակում է պատմել իր տպավորությունները:
-
12.10.2019|
18:52
ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ 3000 զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա՝ նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով՝ հայտնում է Ալ Ջազիրան:
-
12.10.2019|
18:51
Կենտրոնական բանկը 2019-ի առաջին 9 ամիսներին իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում, ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ կարձանագրվի միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը՝ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
12.10.2019|
18:50
«Ժողովուրդը» գրում է․ «Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: Վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը:
-
12.10.2019|
18:49
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզի համար իր մասշտաբներով և նշանակությամբ աննախադեպ է համարում «Իմ քայլը» ներդրումային համաժողովը:
-
12.10.2019|
18:49
Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը հայտնվել է թուրք զինծառայողների հրակոծության ներքո Սիրիայի Քոբանի քաղաքի շրջանում, գրում է Newsweek-ը։