-
11.10.2019|
21:25
«Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը՝ Ստեփանակերտում ելույթ ունենալով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը:
-
11.10.2019|
21:24
Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունների երրորդ օրը հաղորդվում է, որ թուրքական զորամիավորումները վերահսկողության տակ են վերցրել սահմանամերձ սիրիական 7 գյուղեր: Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են մարտական գործողությունների շրջաններից: Զոհերի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում:
-
11.10.2019|
21:22
Խաղաղության Նոբելյան մրցանակը 2019-ին շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալիին՝ հարևան Էրիթրեայի հետ հակամարտությունը կարգավորելու համար՝ Օսլոյում հայտարարեց Նոբելյան հանձնաժողովը: 2018-ի ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո Աբի Ահմեդ Ալին ազատ էր արձակել քաղբանտարկյալներին և հաշտության պայմանագիր կնքել Էրիթրեայի հետ:
-
11.10.2019|
21:21
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
-
11.10.2019|
12:20
«Հրապարակը» գրում է. «ՀՀ իշխանություններն այս օրերին դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որտեղ երեկ եւ այսօր լիագումար նիստ է ընթանում․ քննարկվում է Հայաստանին վերաբերող 2 հարց։
-
11.10.2019|
12:18
Դամասկոսը քրդերի հետ չի բանակցելու, քանի որ վերջիններս «դավաճանել են երկիրը» և Թուրքիային առիթ տվել խախտելու Սիրիայի ինքնիշխանությունը՝ ասել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը:
-
11.10.2019|
12:17
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը, որը կայացել է հոկտեմբերի 10-ին, 14 ժամ է տևել և ուղիղ հեռարձակվել է ուկրաինական լրատվամիջոցներով:
-
11.10.2019|
12:17
«Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը, որը մարտական գործողություններ է անցկացնում Սիրիայի կառավարության դեմ և աջակցում է թուրքական բանակին, երեկ քրդական Էլ Յաբսե գյուղում է եղել՝ տեղեկացնում է En Son Haber կայքը:
-
11.10.2019|
12:16
Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց:
-
11.10.2019|
12:15
Առաջին թուրք զինծառայողն է սպանվել Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության աղբյուր» գործողության ընթացքում՝ հայտարարել է ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ չեզոքացված հակառակորդների թիվը հասել է 277-ի: