-
10.10.2019|
23:55
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է. «Մենք ըմբռնումով ենք մոտենում Անկարայի մտահոգությանը ազգային անվտանգության հարցի շուրջ, սակայն կան հիմնական միջազգային իրավարար նորմեր, որոնք ընկած են ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում խաղաղության վերականգնման հարցով համատեղ ջանքերի հիմքում»:
-
10.10.2019|
23:54
Թուրքական զորքերը շարունակում են առաջ ընթանալ Սիրիայում, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
-
10.10.2019|
23:53
Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում:
-
10.10.2019|
23:52
Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկում Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվում են Հասակե քաղաք՝ ասել է ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը:
-
10.10.2019|
23:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ Աշգաբատում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
-
10.10.2019|
23:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Փաշինյանն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:
-
10.10.2019|
23:48
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին:
-
10.10.2019|
23:48
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը արդեն 109 ահաբեկիչ է չեզոքացրել, նկատի ունենալով քուրդ զինյալներին:
-
10.10.2019|
23:47
Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններին թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծություններին հետևել է ցամաքային զորքերի ներխուժումը: Դեռ երեկ քրդական կազմակերպությունները հայտնեցին, որ թուրքական ավիահարվածներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել, երկու տասնյակ մարդ վիրավորվել է:
-
10.10.2019|
23:46
Լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը դարձավ գրականության ասպարեզում 2018-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր: