-
10.10.2019|
11:11
Հոկտեմբերի 7-ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ հոբելյանական հանդիպում-ցերեկույթ Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատանը կից ստեղծված «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի հիմնադրման տասնամյակի առթիվ, որին մասնակցում էին հայաստանցի բոլոր այն արվեստագետները, ովքեր նախորդող տասը տարիների ընթացքում համագործակցել են ցուցասրահի հետ։
-
10.10.2019|
11:03
Լավ, ինչքան ենք խաղալու այս խաղը: Օրը մեկը գտնվում է, որ հայտարարի՝ այս նախարարին պաշտոնանկ են արել, այն նախարարը հրաժարական է տվել: Չգիտես ինչու՝ սադրանքի մեղքը գցում են համացանցի կամ լրատվամիջոցների վրա:
-
10.10.2019|
10:58
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերում գրել է, որ Թուրքիայի զորքերը սկսել են ռազմական գործողությունները Սիրիայի հյուիսում: Թուրքական ռմբակոծիչները գրոհել են քրդերի աշխարհազորայինների մի քանի թիրախներ:
-
09.10.2019|
21:01
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունն սկսվել է՝ հայտնում է Անադոլու գործակալությունը: Conflict News-ը հայտնում է, որ սիրիական Ռաս ալ-Այն քաղաքում պայթյուններ են որոտացել:
-
09.10.2019|
21:00
Երևանում ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019)։ Համաժողովի փակման իր ելույթում Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին։
-
09.10.2019|
20:59
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմը և Ակիրա Յոշինոն՝ լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար:
-
09.10.2019|
20:58
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով:
-
09.10.2019|
20:57
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հիմնադիր Աբդուլահ Օջալանին շնորհվել է Իտալիայի Պարմա շրջանի Բերչետո քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայիանին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, դեսպանին բողոքի նոտա է տրվել:
-
09.10.2019|
20:56
Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում։
ՀՀ նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդիպումից լուսանկարներ է հրապարակել։
-
09.10.2019|
20:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը չպետք է իր ուժերն ուղղեր Մերձավոր Արևելք: